Եվրոպական գրանդն առաջարկ է պատրաստում Պոգբայի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան շարունակում է մնալ մշուշոտ, և բացառված չէ, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է 28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև դեռևս բանակցություններ չեն սկսվել, սակայն ՊՍԺ-ն առաջարկ է նախապատրաստում Պոգբային գնելու համար։
Սկիրան գրում է նաև, որ փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն մշտապես կապի մեջ է Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Սպասվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի վաճառքից «կարմիր սատանաները» նվազագույնը կստանան 50 մլն եվրո։
հավելնք, որ Պոգբայի ու «Յունայթեդի» գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2016 թ. օգոստոսից և մինչ այս պահը մանկունյական ակումբի կազմում անցկացրել է 206 հանդիպում` դառնալով 38 գոլի և 42 գոլանին փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեոնարդո, Մանչեսթեր-Յունայթեդ, Մինո Ռայոլա, Նիկոլո Բարելա, Պոլ-Պոգբա, ՊՍԺ, տրանսֆերներ