Եվրոպական գրանդը պատրաստ է բանակցություններ սկսել Մեսսիի հետ

Եվրոպական գրանդը պատրաստ է բանակցություններ սկսել Մեսսիի հետ

05/08/2021 - 23:47

Ինչպես տեղեկացրել ենք, Լեո Մեսսին այլևս հանդես չի գալու «Բարսելոնայի» կազմում. կապված Լա լիգայի տնտեսական և համակարգային խոչընդոտների հետ` կատալոնական ակումբը չի կարողացել գրանցել արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը։

Ըստ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրայի ունեցած տեղեկությունների` ՊՍԺ-ն կրկին հետևում է 34-ամյա ֆուտբոլիսիտի շուրջ ստեղպված իրավիճակին և պատրաստ է նրա հետ բանակցություններ սկսել։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2003 թ. և կատալոնական ակումբի մարզաշապիկով անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023