Եվրոպական գրանդը ձմռանը փորձել է ձեռք բերել Կանտեին
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն 2022 թ. ձմեռային պատուհանի ժամանակ հրաժարվել է կարիերան շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում։
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, ֆրանսիացի կիսապաշտպանին ցանկացել է գնել ՊՍԺ-ն։
Փարիզյան ակումբի ներկայացուցիչները փորձել են Կանտեին համոզել համալրել իրենց շարքերը, սակայն 31-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված չի եղել այդ տրանսֆերով, քանի որ երջանիկ է «Չելսիի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` Կանտեն առաջին անգամ չէ, որ մերժում է ՊՍԺ-ին, թեև ծնունդով հենց Փարիզից է։
Հիշեցնենք, որ Նգոլո Կանտեն «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2016 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 249 հանդիպում` դառնալով 13 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նգոլո Կանտե, Չելսի, ՊՍԺ, տրանսֆերներ