Եվրոպական գրանդը Կայել Վոլքերին ձեռք բերելու համար տրանսֆերային առաջարկ է պատրաստում
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Կայել Վոլքերը, հնարավոր է, կարիերան շարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգն, ակումբներն անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում արդեն բանակցություններ են վարում։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռեկորդ մայսթերը» 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 20-30 մլն եվրո։
Նշվում է, որ մյունխենյան ակումբը մտադիր է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել Վոլքերի գործարքն ու այժմ տրանսֆերային առաջարկ է պատրաստում։
Դրան զուգահեռ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «քաղաքաբնակներն» անում են ամեն ինչ` Վոլքերին իրենց շարքերում պահելու համար։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս կողմերը քննարկելու են պայմանագրի երկարաձգման հարցը, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Հավելենք, Կայել Վոլքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 254 խաղում դառնալով 6 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Կայել Վոլքեր, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո