Եվրագավաթային եզրափակիչների գլխավոր մրցավարները
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է, թե ովքեր են սպասարկելու եվրագավաթային եզրափակիչները։
Մայիսի 22-ին կայանալիք Եվրոպա լիգայի «Ատալանտա» – «Բայեր» հանդիպումը սպասարկելու է ռումինացի Իշտվան Կովաչը։
Կոնֆերենցիաների լիգայի «Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Արթուր Սուարեշ Դիաշը (Պորտուգալիա)։ Հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին։
Հունիսի 1-ին կայանալիք Չեմպիոնների լիգայում էլ աշխատելու է Սլավկո Վինչիչի (Սլովենիա) գլխավորած մրցավարական անձնակազմը։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ են մրցելու Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»։
Նշենք, որ 44-ամյա Վինչիչն առաջին անգամ է սպասարկելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ 2022 թ. նրա գլխավորած անձնակազմը աշխատել է Եվրոպա լիգայի «Այնտրախտ» – «Ռեյնջերս» (11-մետրանոցներով` 5:4, հիմնական ու լրացուցիչ ժամանակում` 1:1) եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Արթուր Սորաեշ Դիաշ, Բայեր Լևերկուզեն, Բորուսիա-Դորտմունդ, Եվրոպա-լիգա, Իշտվան Կովաչ, Կոնֆերենցիաների լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սլավկո Վինչիչ, Օլիմպիակոս, Ֆիորենտինա