Եվրո-2024. Նիդերլանդները խոշոր հաշվով հաղթեց Ռումինիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ

Եվրո-2024. Նիդերլանդները խոշոր հաշվով հաղթեց Ռումինիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ

02/07/2024 - 21:51

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Ռումինիայի թիմի դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով խաղային տոտալ առավելություն` «նարնջագույնները» մրցակցին ոչ մի շանս չտվեցին և հաղթեցին 3:0 հաշվով։

Ռոնալդ Կումանի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դոնիել Մալենը, մեկ գոլ էլ խփեց Կոդի Գակպոն։

Այսպիսով, նիդերլանդցիները դուրս եկան Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու են Ավստրիա – Թուրքիա դիմակայության հաղթողի դեմ։ Ռումինիան լքեց պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023