«Ես չեմ ուզում 1:0 հաշվով հաղթանակներ. դուք ինձ զայրացնում  եք այդ հիմարությամբ». Ալեգրին` լրագրողներին

«Ես չեմ ուզում 1:0 հաշվով հաղթանակներ. դուք ինձ զայրացնում եք այդ հիմարությամբ». Ալեգրին` լրագրողներին

17/02/2023 - 14:30

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել ֆրանսիական «Նանտի» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպումից հետո Sky Sport Italia-ի տաղավարում լրագրողները միտք են արտահայատել, ըստ որի, իրենք կարծել են, թե թուրինյան ակումբը Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ սկսելու է ավելի շատ հաշիվ պահել այն ժամանակ, երբ առաջինը հաջողության հասնի։

Այդ միտքը սաստիկ զայրացրել է իտալացի մասնագետին.

«Լսե՛ք, ես չեմ ցանկանում 1:0 հաշվով հաղթանակներ. դուք ինձ զայրացնում եք այդ հիմարությամբ։ Դա ի՞նչ անհեթեթություն է, թե ես ցանկանում եմ 1:0 հաշվով հաղթանակներ։

Ամեն ինչ շատ պարզ է. պարզապես ուսումնասիրեք վիճակագրությունը։ Իմ թիմերը միշտ ունեցել են հիանալի պաշտպանություն և հարձակում։

Իմ թիմերը մրցաշրջանի ընթացքում միշտ խփել են 70-80 գոլ։ Խնդիրն այն է, որ դուք շատ եք խոսում ոչնչի մասին, իսկ ես սիրում եմ փաստերով խոսել։

Ես գիտեմ, որ դուք պետք է նստեք այստեղ և դատարկաբանեք ոչնչի մասին, որպեսզի լցնեք եթերաժամանակը, բայց ես դա չեմ անում։

Դուք եք ստեղծել այդ միտքը, այնուհետև այն պատմություն դարձրել և տարածել։ Դուք տեսնում եք վերացականը, իսկ ես՝ կոնկրետը։ Ունեք ողջ վիճակագրությունը, ուսումնասիրեք այն։

Ֆուտբոլում միայն մեկ բան է կարևոր` հաղթանակը։ Կարևոր չէ`այն կլինի 1:0, թե 5:0 հաշվով»,- նշել է Ալեգրին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023