«Ես շոկի մեջ էի». Սպերցյանը՝ Մխիթարյանի հետ առաջին հանդիպման մասին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը եղել է յութուբյան «Коммент.Шоу» հաղորդաշարի հյուրը, որի ընթացքում կիսվել է նաև Հենրիխ Մխիթարյանի հետ առաջին հանդիպումից ունեցած տպավորություններով.
«Առաջին հանդիպո՞ւմը Մխիթարյանի հետ: Մենք այդ ժամանակ Մակեդոնիայում էինք և ուսումնասիրում էինք մրցակցին: Ովքեր վատ էին հասկանում, նստում էին վերջում, քանի որ Խոակին Կապառոսը խոսում էր իսպաներեն, որը թարգմանում էին հայերեն, իսկ Ռոման Բերեզովսկին մեզ համար՝ ռուսերեն: Ներս մտավ Մխիթարյանը: Նա միշտ դիմակով էր շրջում: Մոտեցավ ինձ և ասաց. «Բարև, Էդ ջան»:
Այնուհետև, գնացինք ընթրելու: Նայում եմ՝ նստած են Հենրիխը, Խորիկն ու մեկ տեղ էլ ազատ էր: Այդ պահին մտածեցի՝ նստեմ, թե՝ ոչ. վախենում էի: Այդ պահին Խորիկն ասաց. «Նստի՛ր, մի քաշվի՛ր»:
Ես նստեցի և աղցան լցրի ափսեիս մեջ, և այդ պահին բոլորն սկսեցին քննարկել դա. «Կյանքում երբևէ աղցան չի կերել, իսկ այժմ Հենրիխը եկել է, ուտում է»: Նրանք կարծես ինձ խեղդեին, ինչից հետո Հենրիխն ասաց. «Հանգի՛ստ: Ուշադրություն մի դարձրո՛ւ»:
Հենրիխը Հայաստանի հավաքականի համար կարծես Սամուել Էտո’օն լինի Կամերունի համար: Մխիթարյանը մեզ համար առհասարակ կուռք է: Նա հնարավորինս համեստ է և շփվող. բոլորի հետ լեզու կգտնի: Նա շատ հասարակ է. ես շոկի մեջ էի»,- նշել է Սպերցյանը:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Ինտեր, Խորեն Բայրամյան, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան