«Ես մրցակցությունից դուրս եմ»․ Զլատանը կրկին իր ոճի մեջ է
Հուլիսի 15-ին իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան-Սիրո» մարզադաշտում 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։
Միլանյան ակումբի կազմում այդ խաղում ամբողջ հանդիպմանը մասնակցեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Շվեդ հարձակվողի համար «Միլանի» կազմում այդ հանդիպումը դարձել է 100-րդը։ Խաղից հետո 38-ամյա հարձակվողը խոսել է այդ նվաճման մասին․
«Շնորհակալ եմ թիմակիցներիս․ առանձ ձեզ ես չէի հասնի այս նվաճմանը, սակայն, բարեբախտաբար, ես մրցակցությունից դուրս եմ։
Շնորհակալ եմ նաև երկրպագուներին՝ շնորհավորանքների համար։ Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ «Միլանի» կազմում։ Հուսով եմ՝ այստեղ դեռևս կանցկացնեմ բազմաթիվ հանդիպումներ»,- Զլատանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրած 100 խաղերում դարձել է 62 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Պարմա