«Ես ՄՅՈՒ-ի ավագն եմ և կարող եմ ձեզ գումար վճարել»․ Մագուայերի պատասխանը իրավապահ մարմիններին
Ինչպես տեղյակ եք, «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը Հունաստանի Միկոնոս կղզում հայտնվել է տհաճ իրավիճակում։ Նա տեղի բարերից մեկում ծեծկռտուքի է մասնակցել, ինչից հետո բերման է ենթարկվել տեղի իրավապահ մարմինների կողմից։
Ինչպես տեղեկացնում է Dail Mail-ը, անգլիացի ֆուտբոլիստը Միկոնոսի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել բոլոր առաջադրված մեղադրանքներով։ Նրան մեղադրում էին մարդու վրա հարձակման, վիրավորելու, կաշառք առաջարկելու, ինչպես նաև ոստիկանին հարվածելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լսումներից մեկի ժամանակ դատախազը ներկայացրել է մեղադրանքի էությունն ու եղելությունը։ Հաղորդվում է, որ ձերբակալվելուց հետո Մագուայերը ոստիկաններին ասել է հետևյալը․
«Դուք գիտե՞ք՝ ես ով եմ։ Ես «Մանչեսթեր Յունայթեդի» ավագն եմ և շատ հարուստ եմ, ես կարող եմ ձեզ գումար վճարել, խնդրում եմ՝ ինձ բաց թողեք»։
Պաշտպանվող կողմն իր հերթին նշում է, որ ֆուտբոլիստի ձերբակալությունից հետո ոստիկաններից մեկը հարված է նրա ոտքին և ասել է, որ նրա կարիերան ավարտված է։
Բացի Մագուայերից, մեղադրանք է առաջադրվել նաև նրա եղբուրը՝ Ջոյին, ով նույնպես ֆուտբոլիստ է և հանդես է գալիս սիրողական «Իլկեստոն Թաուն» ակումբի կազմում, ինչպես նաև երրորդ մասնակցին՝ Քրիստոֆեր Շերմանին։ Ի տարբերություն Մագուայերի, նրանց մեղադրանք է առաջադրվել միայն երեք կետերով։
# Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ