«Ես Կրիշտիանուն եմ և գնդակն ուղարկում եմ միայն դարպասը». The Athletic-ի հետաքրքիր բացահայտումը` կապված Ռոնալդուի հետ
Բրիտանական հեղինակավոր The Athletic պարբերականը հետաքրքիր պատմություն է հրապարակել` կապված Կրիշտիանու Ռոնալդուի և Անտոնիո Գոմեսի հետ, ով 2015-16 թթ. աշխատել է «Ռեալ Մարդիդի» համակարգում` որպես գլխավոր վերլուծաբան։
Աղբյուրի փոխանցմամբ` Գոմեսը «Ռեալի» մարզումների ժամանակ սիրում էր ֆուտբոլիստների հետ մի մրցույթ կազմակերպել, որը կոչվում է «Crossbar challenge»։
Այդ մրցույթի իմաստն այն է, որ մասնակիցները պետք է որքան հնարավոր է շատ հարվածեն հորիզոնական դարպասաձողին։
«Գոմեսը միշտ մարտահրավեր էր նետում «Ռեալի» ֆուտբոլիստներին և գումար հաղթում նրանցից։ Մեկ անգամ մարզման ավարտից հետո նա մրցեց Տոնի Կրոսի, Սերխիո Ռամոսի ու Լուկա Մոդրիչի հետ` նրանցից հարյուրավոր եվրոներ հաղթելով։
Այդ ամենին հետևում էր նաև Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Գոմեսը որոշեց նրան նույնպես մարտահրավեր նետել, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի սուր պատասխանը չուշացավ. «Ես Կրիշտիանու Ռոնալդուն և գնդակն ուղարկում եմ միայն դարպասը»,- մեջբերում է Football Espana-ն` հղում կատարելով The Athletic-ին։
Հիշեցնենք, որ 2009-18 թթ. Կրիշտիանու Ռոնալդուն հանդես էր գալիս «Ռեալի» կազմում և «արքայական» ակումբի մարզաշապիկով անցկացրել է 438 հանդիպում` դառնալով 450 գոլի և 132 գոլային փոխանցման հեղինակ։ Պորտուգալացի ֆուտբոլիստը «սերուցքայինների» պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Գոմես, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ