ԵԼ. «Ֆրայբուրգը» պատմություն կերտեց` քարը քարի վրա չթողնելով «Գենկին» 🎥
ԵԼ. «Ֆրայբուրգը» պատմություն կերտեց` քարը քարի վրա չթողնելով «Գենկին» 🎥
20/03/2026 - 00:10

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ֆրայբուրգը» «Եվրոպա Փարկ» ստադիոնում 5:1 հաշվով ջախջախեց «Գենկին»։

Դիմակայության առաջին խաղում «Գենկը» տանը հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան մրցավեճում Յուլիան Շուստերի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մաթիաս Գինտերը, Իգոր Մատանովիչը, Վինչենցո Գրիֆոն, Յուիտո Սուզուկին և Մաքսիմիլիան Էգեշտայնը։

Բելգիական ակումբից աչքի ընկավ Մատե Սմետսը։

Այսպիսով, գերմանական ակումբը դիմակայությունում հաղթեց 5:2 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային որևէ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Եվրոպա լիգայի այդ փուլում «Ֆրայբուրգը» կհանդիպի «Սելտային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026