ԵԼ. Վիճակահանության զամբյուղները
Ավարտվեց Եվրոպա լիգայի 2024/25 խաղարկության որակավորման փուլը։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է մրցաշարի հիմնական փուլի վիճակահանության զամբյուղները.
Առաջին զամբյուղ – «Ռոմա» (Իտալիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Նիդերլանդներ), «Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Ֆրանկֆուրտ» (Գերմանիա), «Լացիո» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Սլավիա Պրահա» (Չեխիա)
Երկրորդ զամբյուղ – «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա), «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ), «Բրագա» (Պորտուգալիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Լիոն» (Ֆրանսիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Ֆեներբախչե» (Թուրքիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Երրորդ զամբյուղ – «Կարաբախ» (Ադրբեջան), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա), «Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Լյուդոգորեց» (Բուլղարիա), «Միտդյուլան» (Դանիա), «Մալմյո» (Շվեդիա)
Չորրորդ զամբյուղ – «Ատլետիկ Բիլբաո» (Իսպանիա), «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Նիցա» (Ֆրանսիա), «Անդերլեխտ» (Բելգիա), «Տվենտե» (Նիդերլանդներ), «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Ստյաուա» (Ռումինիա), ՌՇՖ (Լատվիա), «Էլֆսբորգ» (Շվեդիա)
Եվրոպա լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կայանալու է օգոստոսի 30-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայում նույնպես փոխվել է ձևաչափը։ 36 ակումբներն ընդգրկվելու են ընդհանուր խմբում։ Վիճակահանության ժամանակ ակումբները յուրաքանչյուր զամբյուղից ստանալու են երկու մրցակից, որոնց դեմ մրցելու են մեկ անգամ։ Մրցաշարի առաջին տուրը կայանալու է սեպտեմբերի 25-26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա