ԵԼ. «Սելտան» հաղթեց 9 ֆուտբոլիստով մնացած «Լիոնին»` դուրս գալով քառորդ եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սելտան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Լիոնին»։
Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան խաղում իսպանական ակումբի հաղթական գոլերը խփեցին Խավիեր Ռուեդան ու Ֆերան Յուտգլան։
«Լիոնը» 19-րդ րոպեից` Մուսա Նիախատեի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Ֆրանսիական ակումբը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով. 90+6-ին էլ դաշտից հեռացվեց Նիկոլաս Տալյաֆիկոն։
Այսպիսով, Վիգոն ներկայացնող ակումբը հաղթեց ընդհանուր 3:1 հաշվով` 9 տարի անց դուրս գալով Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանական «Ֆրայբուրգի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml