ԵԼ. «Նոայի» վերջնական հայտացուցակը որակավորման երրորդ փուլում 📸

ԵԼ. «Նոայի» վերջնական հայտացուցակը որակավորման երրորդ փուլում 📸

07/08/2025 - 12:41

«Նոան» հրապարակել է ակումբի հայտացուցակը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի համար։

Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ, Կիմ Թովմասյան, Ալեքսեյ Պլոշադնի, Դավիթ Ավետիսյան։

Պաշտպաններ – Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։

Կիսապաշտպաններ – Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գոնսալո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։

Հարձակվողներ – Հելդեր Ֆերեյրա, Մաթեուս Այաս, Նարդին Մուլահուսեյնովիչ, Մարին Յակոլիշ, Ալեն Գրգիչ, Վիրջիլ Պինսոն։

«Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։

Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում` Երևանի ժամանակում 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023