ԵԼ. Նիդերլանդների գավաթակիրն անսպասելի հաղթանակ տարավ «Պանատինայկոսի» նկատմամբ 🎥
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Գոու Ըհեդ Իգլսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով անպասելի կամային հաղթանակ տարավ «Պանատինայկոսի» նկատմամբ։
Աթենքում կայացած խաղում տանտերերին 55-րդ րոպեին առաջ մղեց Կարոլ Սվիդերսկին, բայց հյուրերը 75-րդ ու 82-րդ րոպեներին պատասխանեցին Միլան Սմիթի երկու դիպուկ հարվածով. 25-ամյա հարձակվողը դուբլ գրանցեց։
Հունական ակումբը հանդիպման մեծ մասում գրեթե տոտալ առավելություն ուներ ու մրցակցի դարպասի ուղղությամբ 33 հարված կատարեց, 9-ը` դիպուկ։
Հանդիպման հերոսներից էր Դևենտերը ներկայացնող ակումբի դարպասապահ Յարի դե Բուսերը, որը 8 սեյվ կատարեց։
«Գոու Ըհեդ Իգլսն» ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակը է տարավ եվրագավաթային մրցաշարերում և 3 միավորով բարձրացավ 15-րդ տեղ։ «Պանատինայկոսը» նույնքան միավորով 13-րդն է։
Հիշեցնենք, որ «Գոու Ըհեդ Իգլսը» նախորդ մրցաշրջանում սենսացիոն կերպով դարձել էր Նիդերլանդների գավաթակիր` 92 տարի անց նվաճելով տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am