ԵԼ. «Ման. Յունայթեդը» դրամատիկ հաղթանակ է կորզել «Ռեյնջերսից» 🎥
Եվրոպա լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում մրցել է շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ։
Դրամատիկ խաղում «կարմիր սատանաները» 90+2-րդ րոպեին 2:1 հաշվով հաղթանակ են կորզել «ռենջերներից»։
Մանկունյական ակումբը 52-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է անցել մրցակից դարպասապահ Ջեք Բաթլենդի ինքնագոլի շնորհիվ։ Հյուրերի հարձակվող Սիրիլ Դեսերսը 88-րդ րոպեին խփել է պատասխան գոլը։
Թվում էր, թե կողմերը բաժանվելու են խաղաղությամբ, սակայն «Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշը 90+2-րդ րոպեին հաղթանակ է պարգևել իր թիմին։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը վաստակել է 15 միավոր և 4-րդ տեղում է, «Ռեյնջերսը» 11 միավորով 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բրունու Ֆերնանդեշ, Եվրոպա-լիգա, Մանչեսթեր Յունայթեդ, Ջեք Բաթլենդ, Ռեյնջերս, Ռուբեն Ամորիմ, Սիրիլ Դեսերս