ԵԼ. խմբերի վերջնական տեսքն ու փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած ակումբները
Ավարտվեց Եվրոպա լիգայի 2023/24 խաղարկության խմբային փուլը։
Մրցաշարի խմբերը վերջնական ստացան հետևյալ տեսքը.
Խումբ A
- «Վեսթ Հեմ» – 15 միավոր
- «Ֆրայբուրգ» – 12
- «Օլիմպիակոս» – 7
- «Բաչկա Տոպոլա» – 1
Խումբ B
- «Բրայթոն» – 13 միավոր
- «Մարսել» – 11
- «Այաքս» – 5
- ԱԵԿ – 4
Խումբ C
- «Ռեյնջերս» – 11 միավոր
- «Սպարտա Պրահա» – 10
- «Բետիս» – 9
- «Արիս Լիմասոլ» – 4
Խումբ D
- «Ատալանտա» – 14 միավոր
- «Սպորտինգ» – 11
- «Շտուրմ» – 4
- «Ռակուվ» – 4
Խումբ E
- «Լիվերպուլ» – 12 միավոր
- «Թուլուզ» – 11
- «Ունիոն Սենթ Ժիլուազ» – 8
- ԼԱՍԿ – 3
Խումբ F
- «Վիլյառեալ» – 13 միավոր
- «Ռեն» – 12
- «Մաքքաբի Հայֆա» – 5
- «Պանատինայկոս» – 4
Խումբ G
- «Սլավիա Պրահա» – 15 միավոր
- «Ռոմա» – 13
- «Սերվետ» – 5
- «Շերիֆ» – 1
Խումբ H
- «Բայեր» – 18 միավոր
- «Քարաբախ» – 10
- «Մոլդե» – 7
- «Հեկեն» – 0
Նշենք, որ խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ակումբները նվաճեցին միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Երկրորդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները ստիպված կլինեն անցկացնել, այսպես կոչված, անցումային հանդում և հանդես կգան մրցաշարի 1/16 եզրափակիչում։
Այսպիսով, 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Վեսթ Հեմը», «Բրայթոնը», «Ռեյնջերսը», «Ատալանտան», «Լիվերպուլը», «Վիլյառեալը», «Սլավիա Պրահան» ու «Բայերը»։
1/16 եզրափակիչում հանդես կգան «Ֆրայբուրգը», «Մարսելը», «Սպարտա Պրահան», «Սպորտինգը», «Թուլուզը», «Ռենը», «Ռոման» և «Քարաբախը»։
Վերոնշյալ ակումբներին 1/16 եզրափակիչում կմիանան նաև «Գալաթասարայը», «Լանսը», «Բրագան», «Բենֆիկան», «Ֆեյենորդը», «Միլանը», «Յանգ Բոյսը» և «Շախտյորը», որոնք Չեմպիոնների լիգայի իրենց խմբերում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 16:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Եվրոպա-լիգա, Լիվերպուլ, Միլան, Չեմպիոնների-լիգա