ԵԼ. Խմբային փուլի վիճակահանության զամբյուղները

ԵԼ. Խմբային փուլի վիճակահանության զամբյուղները

01/09/2023 - 10:12

Ավարտվեց Եվրոպա լիգայի 2023/24 խաղարկության որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան մրցաշարի բոլոր 32 մասնակիցները։

Ձևավորվեցին նաև վիճակահանության զամբյուղները, որոնք ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – «Լիվերպուլ», «Վեսթ Հեմ» (երկուսն էլ` Անգլիա), «Ռոմա», «Ատալանտա» (երկուսն էլ` Իտալիա), «Այաքս» (Նիդեռլանդներ), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա), «Ռեյնջերս» (Շոտլանդիա)

Երկրորդ զամբյուղ – «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Սլավիա Պրահա» (Չեխիա), «Ռեն», «Մարսել» (երկուսն էլ` Ֆրանսիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Բետիս» (Իսպանիա), ԼԱՍԿ (Ավստրիա), «Քարաբախ» (Ադրբեջան)

Երրորդ զամբյուղ – «Մոլդե» (Նորվեգիա), «Բրայթոն» (Անգլիա), «Շերիֆ» (Մոլդովա), «Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա), «Ֆրայբուրգ» (Գերմանիա), «Սպարտա Պրահա» (Չեխիա), «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել), «Շտուրմ Գրաց» (Ավստրիա)

Չորրորդ զամբյուղ – «Թուլուզ» (Ֆրանսիա), ԱԵԿ, «Պանատինայկոս» (երկուսն էլ` Հունաստան), «Բաչկա Տոպոլա» (Սերբիա), «Սերվետ» (Շվեյցարիա), «Ռակուվ» (Լեհաստան), «Արիս Լիմասոլ» (Կիպրոս), «Հեկեն» (Շվեդիա)

Հավելենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023