ԵԼ. «Լիոնն» ու «Ման. Յունայթեդը» թրիլերային խաղում չեն պարզել հաղթողին🎥
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցել է «Լիոնի» դեմ։
Թրիլերային ու համառ պայքարում անցած խաղում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվել է 2:2 հաշիվը։
Ֆրանսիական թիմից հաշիվը 25-րդ րոպեին բացել է Տիագո Ալմադան, որին «կարմիր սատանաները» 45+5-րդ րոպեին պատասխանել են Լենի Յորոյի դիպուկ հարվածով։
88-րդ րոպեին Ջոշուա Զիրկզեն գրավել է տանտերերի դարպասն ու թվում էր, թե հաղթանակ կպարգևի «Յունայթեդին», սակայն Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 90+5-րդ րոպեին Ռայան Շերկիի գոլի շնորհիվ խուսափել է պարտությունից։
Նշենք, որ մանկունյական գրանդի բաց թողած երկու գոլում էլ էական նշանակություն է ունեցել թիմի դարպասապահ Անդրե Օնանայի թույլ տված սխալները։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից