ԵԼ. «Լեգիան» գոլառատ խաղում ոչ-ոքի կորզեց խաղավերջում 🎥
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Վարշավայի «Լեգիան» հյուրընկալվելիս մրցեց չեխական «Բանիկի» դեմ։
Համառ պայքարում ակումբները չպարզեցին հաղթողին` գրանցելով գոլառատ ոչ-ոքի (2:2)։
Լեհական ակումբը պարտությունից խուսափեց 88-րդ րոպեին։ «Լեգիայից» աչքի ընկան Բարտոշ Կապուստակ ու Ժան-Պիեր Նսմաեն։ Օստառավան ներկայացնող ակումբի գոլերն էլ խփեցին Մատեյ Սինն ու Միխալ Ֆրիդրիխը։
«Լեգիայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման դուրս եկավ 74-րդ րոպեին։ Նա 90+3-ին զգուշացվեց դեղին քարտով։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Լեհաստանի մայարքաղաքում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից