ԵԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս հաղթեց «Լիլին» 🎥
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լիլին»։
Սերբիայի չեմպիոնի հաղթական գնդակը 45+1-րդ րոպեին խփեց Ֆրանկլին Թեբո Ուչենան։
Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը հանդես է եկել ձախ լատերալի դիրքում` փոխարինվելով 76-րդ րոպեին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Բելգրադում։
«Ցրվենա Զվեզդան» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ է հաղթում «Լիլին»։ Սերբական թիմի մրցակցի նկատմամբ առավելության էր հասել նաև մրցաշարի Լիգայի փուլի 4-րդ տուրում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml