ԵԼ․ Հենոն հաղթական գոլային փոխանցում կատարեց Յանգ Բոյսի դեմ խաղում🎥
Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց նաև Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը, որի 1-ին տուրի շրջանակում «Ռոման» A խմբում հյուրընկալվել էր Շվեյցարիան ներկայացնող «Յանգ Բոյսին»։
Հանդիպման 14-րդ րոպեին տատներերը Ժան-Պիեր Նսամեի հստակ իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ մինչև 69-րդ րոպեն հաղթում էին, սակայն հռոմեական ակումբին հաջողվեց բեկել խաղը և հաղթանակ կորզել։
Նախ 69-րդ րոպեին Բրունո Պերեսի ջանքերի շնորհիվ հավաշիվը հավասարվեց, ապա 74-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի աջ եզրից կատարած հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ «գայլերի» նորեկ Մարաշ Կումբուլան՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հավելենք, որ Հենոն փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին։
Խմբի մյուս խաղում «Կլուժը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով հաղթեց «ԲԿՄԱ Սոֆիային»։
# Եվրոպա-լիգա, Հենրիխ-Մխիթարյան, Մարաշ Կումբուլա, Յանգ Բոյս, Ռոմա