ԵԼ․ հայտնի դարձան 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը🎥

ԵԼ․ հայտնի դարձան 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը🎥

07/08/2020 - 01:15

Ավարտվեց Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչը։ 1/8 եզրափակիչի վերջին երկու խաղերում էլ գրանցվեցին նույն՝ 1։0 հաշիվները։

«Բազելը», որը առաջին խաղում հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել էր «Այնտրախտին», պատասխան խաղում նույնպես առավելության հասավ։ Հանդիպման միակ գնդակը 88-րդ րոպեին խփեց Ֆաբիան Ֆրայը։

Շվեյցարական ակումբը հաղթեց ընդհանուր 4։0 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։

«Բազելի» օրինակին հետևեց նաև «Վուլվերհեմպտոնը», որը սեփական հարկի տակ բարդագույն խաղում դժվարությամբ հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։

«Գայլերին» հաղթանակ պարգևեց թիմի գոլահար Ռաուլ Խիմենեսը, ով 9-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղը Պիրեյում ավարտվել է 1։1 հաշվով։

Այպսիսով, «գայլերը» նույնպես քառորդ եզրափակչում են։

Այսպիսով մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակում միմյանց դեմ կբախվեն հետևյալ զույգերը․

«Ինտեր» – «Բայեր»

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Կոպենհագեն»

«Վուլվերհեմպտոն» – «Սևիլիա»

«Շախտյոր» – «Բազել»

Հիշեցնենք, որ դիմակայությունները կայանալու են մեկ խաղով՝ չեզոք մարզադաշտերում։ Խաղերը կայանալու են Գերմանիայում՝ Դյուսելդորֆում, Քյոլնում, Գելզենկիրխենում։ Քառորդ եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 10-11-ին։

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023