«Եթե սա կարմիր քարտ չէ, ապա կարելի է փակել այս ստադիոնը». Վալվերդեի կինը` Մարտինի չեղարկված կարմիր քարտի մասին 📸/🎥
«Եթե սա կարմիր քարտ չէ, ապա կարելի է փակել այս ստադիոնը». Վալվերդեի կինը` Մարտինի չեղարկված կարմիր քարտի մասին 📸/🎥
05/04/2026 - 11:00

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի կինը` Մինա Բոնինոն սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինի չեղարկված կարմիր քարտին։

«Եթե սա կարմիր քարտ չէ, ապա կարելի է փակել այս ստադիոնը»,- գրել է Բոնիոն, սակայն հետագայում հեռացրել է հրապարակումը։

«Ատլետիկոյի» դեմ հանդիպման (2:1) 46-րդ րոպեին Մարտինը մրցակցի կիսապաշտպան Տիագո Ալմադայի նկատմամբ կոպիտ խախտում էր թույլ տվել։

Հանդիպման գլխավոր մրցավար Մատեո Բուսկեսը Մարտինին անմիջապես հեռացրել էր դաշտից, բայց դրվագի տեսակրկնապատկերը դիտելուց հետո փոխել էր ֆուտբոլիստի պատիժը` ցույց տալով նրան դեղին քարտ։ 23-ամյա պաշտպանը նախքան խախտումը գնդակին էր խաղացել։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին կայացած «Ռեալ» – «Ատլետիկո» խաղի (3:2) 77-րդ րոպեին «արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն` մրցակցի վինգեր Ալեքս Բաենայի նկատմամբ թույլ տված կոպիտ խախտումից հետո, կարմիր քարտ էր ստացել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026