Եվրո-2024. Ֆրանսիան 11-մետրանոցներով հաղթեց Պորտուգալիային` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Համբուրգի «Ֆոլկպարշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքականները։
Հաբդիպման ընթացքում երկու հավաքականներն էլ գոլի հեղինակ դառնալու բազում շանսեր ունեին, սակայն ամեն անգամ վրիպում էին նպաստավոր դիրքերից կամ էլ փրկուն էին դարպասապահներ Մայք Մենյանը (Ֆրանսիա) և Դիոգու Կոշտան (Պորտուգալիա)։
Հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասի գրավումների ականատես չեղանք. գրանցվեց 0:0 հաշիվը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որն ավելի դիպուկ իրացրին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները` հաղթելով 5:3 հաշվով։
Պորտուգալացիների միակ վրիպումը թույլ տվեց Ժոաու Ֆելիքսը, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի դեմ։ Պորտուգալիան լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիոգու Կոշտա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Ժոաո Ֆելիշ, Ժոաու Ֆելիքս, Մայք Մանյան, Պորտուգալիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական