Եվրո-2024. Անգլիան թրիլերային հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

Եվրո-2024. Անգլիան թրիլերային հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

30/06/2024 - 22:36

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Սլովակիայի հավաքականը մրցեց Անգլիայի թիմի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ թրիլերային պայքարում. «երեք առյուծները» լրացուցիչ ժամանակում հաղթեցին 2:1 հաշվով։

Սլովակները 25-րդ րոպեից Պրահայի «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցի ջանքերով հաղթում էին 1:0 հաշվով։

Անգլիացիներն առաջին իրական գոլային պահն ստեղծեց միայն 78-րդ րոպեին, երբ Հարի Քեյնի հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։

80-րդ րոպեին էլ աչքի ընկնելուն շատ մոտ էր Դեկլան Ռայսը, սակայն նրա հարվածից հետո այդ անգամ դիպավ դարպասաձողին։

Մինչև այդ էլ Ֆիլ Ֆոդենը 50-րդ րոպեին գրավել էր Մարտին Դուբրավայի պաշտպանած դարպասը, սակայն գոլը չեղարկվել էր խաղից դուրս իրավիճակի պատճառով։

Թվում էր` Սլովակիան սենսացիոն հաղթանակ է տանելու, սակայն 90+5-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը շրջադարձ ֆանտաստիկ հարվածով փրկեց Անգլիայի հավաքականին պարտությունից ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։

91-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան արդեն անգլիացիները. գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, որը հաղթանակ պարգևեց Գարեթ Սաութգեյթի գլխավորած հավաքականին։

Այսպիսով, Անգլիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Շվեյցարիայի թիմի դեմ։ Սլովակիան լքեց պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023