Եվրո-2024. Իտալիան 90+8-րդ րոպեին թրիլերային ոչ-ոքի կորզեց` տուն ուղարկելով Խորվաթիային 🎥
Եվրո-2024-ի B խմբի երրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեց Իտալիայի թիմի դեմ։
Առաջին խաղակեսում «սկուադրա աձուրան» ուներ խաղային շոշափելի առավելություն և դրվագներից մեկում շատ մոտ էր հաշիվը բացելուն, սակայն Ալեսանդրո Բաստոնիի գլխով հարվածից հետո խորվաթներին փրկեց դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։
Առաջիկ կեսում գոլեր չեղան։
Երկորդ խաղակեսը Խորվաթիայի հավաքականը շատ ակտիվ սկսեց։ Զլատկո Դալիչի թիմը 54-րդ րոպեին վաստսկեց 11-մետրանոց։
Գնդակին մոտեցավ թիմի ագագ և առաջատար Լուկա Մոդրիչը, սակայն նրա հարվածից հետո Իտալիային փրկեց դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։
«Շախմատայինների» գրոհը երկրորդ տեմպ ստացավ, որի ընթացքում Անտե Բուդիմիրի հարվածից հետո իր թիմին կրկին փրկեց Դոնարուման, սակայն վրա հասած Մոդրիչն ուղղեց վայրկյաններ առաջ թույլ տված սխալն ու գրավեց դարպասը` բացելով հաշիվը։
Բաց թողած գոլից հետո Լուչիանո Սպալետիի գլխավոած հավաքականը նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու։ Այդուհանդերձ, իտալացիները գործնականում ոչ մի իրական գոլային պահ չստեղծեցին մրցակցի դարպասի ուղղությամբ։
Խորվաթիայի հավաքականը դիմացավ հերոսաբար դիմադրում էր, սակայն Իտալան, ամեն դեպքում, 90+8-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց. հերոսացավ Մատիա Ձականին։
Երրորդ տուրում B խմբում ևս մեկ խաղ է կայացել.
Ալբանիա 0:1 Իսպանիա
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Իսպանիա – 9 միավոր
- Իտալիա – 4
- Խորվաթիա – 2
- Ալբանիա – 1
Այսպիսով, B խմբից Իսպանիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ դուրս եկավ նաև Իտալիան։ Խորվաթիան լքում է հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am