Եգիպտոսը Սալահի դուբլի շնորհիվ նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի A խմբի 9-րդ տուրում Եգիպտոսի հավաքականը մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց Ջիբութիի թիմին։
«Փարավոններից» դուբլ գրանցեց «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմ Ադելը։
Հուսամ Հասանի գլխավորած թիմը վաստակեց 23 միավոր, վերջին տուրից առաջ ապահովեց խմբում առաջին տեղը` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր։
Ջիբութին 1 միավոր ունի և A խմբում վերջինն է` 6-րդը։
Եգիպտոսի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ հանդես կգա Մունդիալում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am