Ե՞րբ էր վերջին անգամ Յունայթեդն անցկացրած 17 խաղից հետո եղել ԱՊԼ-ի առաջատար
Հունվարի 13-ին անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 1-ին տուրից հետաձգված «Բյորնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
Մանկունյական ակումբը Պոլ Պոգբայի հեղինակած միակ գոլի շնորհիվ դժվար հաղթանակ տարավ հյուրընկալվելիս և գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լիվերպուլին» գերազանցելով 3 միավոր։
Պարզվում է՝ անցկացրած 17 խաղից հետո «Յունայթեդը» ԱՊԼ-ի առաջատար շատ վաղուց չէր եղել։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, նման բան եղել էր Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին՝ 2012/13 մրցաշրջանի ընթացքում։ Մանկունյական ակումբն այդ մրցաշրջանում դարձավ չեմպիոն, ինչը մինչ այժմ վերջինն է ակումբի համար։
Հատկանշական է, որ, ընդհանրապես, ԱՊԼ-ի առաջատար «կարմիր սատանաները» եղել էին ոչ ավել, ոչ պակաս 1222 օր առաջ, երբ 2017/18 մրցաշրջանի սեպտեմբերի 10-ի խաղային օրվա ավարտից հետո գտնվում էին մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։
# ԱՊԼ, Բյորնլի, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Օլե-Գունար-Սուլշեր