Ե՞րբ էր վերջին անգամ Արգենտինան Կոպայի եզրափակչում հաղթել Բրազիլիային
Կոպա Ամերիկայի եզրափակչում Արգենտինայի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյում 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիայի ընտրանուն` տիրանալով բաղձալի գավաթին։
Պարզվում է` Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայի եզրափակչում Բրազիլիային վերջին անգամ հաղթել էր շատ վաղուց` 84 տարի առաջ։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, «ալբիսելեստեն» վերջին անգամ բրազիլացիներին մրցաշարի եզրափակչում հաղթել էր 1937 թվականին։
Հավելենք, որ 37 թվականից հետո Բրազիլիայի հավաքականը մի շարք անգամներ զբաղեցրել է մրցաշարի երկրորդ հորիզոնականը, իսկ Արգենտինան դարձել է չեմպիոն, սակայն, բանն այն է, որ երկար տարիներ Կոպա Ամերիկան անցկացվում էր ոչ թե փլեյ-օֆֆ ձևաչափով, այլ հավաքականներն ընդգրկված են եղել մեկ խմբում, և որ հավաքականն ամենաշատ միավորը հավաքեր, նա էլ դառնում էր չեմպիոն։
Վերջում նշենք նաև, որ Արգենտինայի հավաքականն իր պատմության մեջ 15-րդ անգամ դարձավ Կոպա Ամերիկայի հաղթող և այդ ցուցանիշով հավասարվեց Ուրուգվայի ռեկորդին, իսկ «պենտակամպիոնների» անվան դիմաց կա 9 չեմպիոնական տիտղոս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020