Ե՞րբ էր Սաութհեմպտոնը վերջին անգամ գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը
Նոյեմբերի 6-ին մեկնարկեց ԱՊԼ-ի 8-րդ տուրը, որի շրջանակում «Սաութհեմպտոնը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
Ռալֆ Հազնհյութլի սաները վաստակեցին 16 միավոր, հավասարվեցին «Լիվերպուլին», սակայն գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։
Պարզվում է՝ «սրբերը» բավականին վաղուց չէին գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, նման բան պատահում է 1988 թվականի սեպտեմբերի 16-ից ի վեր առաջին անգամ։
# ԱՊԼ, Նյուքասլ, Ռալֆ Հազնհյութլ, Սաութհեմփթոն