Բեքհեմ․ «Ռոնալդուին, Մեսսիին, Նեյմարին կարող ենք հրավիրել Ինտեր Մայամի»
«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի («Յուվենտուս») Լեո Մեսսիի («Բարսելոնա») և Նեյմարի (ՊՍԺ) պես աստղերին ակումբ հրավիրելու մասին․
««Ինտեր Մայամի» ակումբի ստեղծման մասին հայտարարելու օրվանից ի վեր խոսակցություններ միշտ էլ եղել են այն մասին, որ կարող ենք մեր թիմ հրավիրել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարը։ Այդպիսի խոսակցություններ միշտ էլ կլինեն։
Ճիշտն ասած՝ չեմ կարծում, որ նրանց տեղափոխությունն այս ակումբ դժվարություններ կառաջացնի։ Մայամին հրաշալի վայր է, անկրկնելի քաղաք։ Մենք հրաշալի երկրպագուներ ունենք, Մայամիում և Հարավային Ֆլորիդայում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։ Այս քաղաքը ձգում է աստղերին»,- անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին ակնարկել է, որ կարիերայի մի հատվածում ցանկանում է խաղալ ՄԼՍ-ի որևէ ակումբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դևիդ Բեքհեմ, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ