Դրամա. FA Cup-ի եզրափակչում Մանչեսթեր Սիթիի մրցակիցը Ուոթֆորդն է ?

Դրամա. FA Cup-ի եզրափակչում Մանչեսթեր Սիթիի մրցակիցը Ուոթֆորդն է ?

07/04/2019 - 22:30

Կայացավ Անգլիայի Գավաթի (FA Cup) խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ «Ուոթֆորդ» – «Վուլվերհեմփթոն» հանդիպումը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոճ-ոքի՝ 2:2. լրացուցիչ ժամանակում գոլի շնորհիվ «Ուոթֆորդը» հաղթեց:

Հանդիպման 36-րդ րոպեին Դոերթին բացել է հաշիվը: 62-րդ րոպեին Խիմենեսը նաև կրկնապատկել է հաշիվը: Դելոֆեուն 79-րդ րոպեին կրճատել է հաշվի տարբերությունը: Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին 11 մետրանոց է նշանակվել «Վուլվզի» դարպասին, որը հստակ է իրացրել Դինին: Լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպեին Դելոֆեուն դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ և եզրափակչի ուղեգիր պարգևելով իր թիմին:

Այսպիսով, «Ուոթֆորդը» դուրս է գալիս FA Cup-ի եզրափակիչ, որտեղ մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է: Վճռորոշ հանդիպումը կայանալու է մայիսի 18-ին:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023