Դրամա «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը կամային հաղթանակ տոնեց Ման. Սիթի նկատմամբ
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մանկունյական հերթական դերբիի շրջանակում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում կողմերը չբացեցին հաշիվը։
Երկրորդ խաղակեսում էլ Պեպ Գվարդիոլայի թիմն առաջին իսկ լուրջ իրական գոլային պահը վերածեղ դարպասի գրավման. 60-րդ րոպեին աչքի ընկավ րոպեներ առաջ փոխարինման դուրս եկած Ջեք Գրիլիշը։
Թվում էր` նման խաղում «կարմիր սատանաները» բաց թողած գոլից ուշքի չեն գա, սակայն տանտերերը խաղավերջում ոչ միայն հավասարեցրեին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին. 78-րդ և 82-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան Բրունո Ֆերնանդեշն ու Մարկուս Ռեշֆորդը։
Այսպիսով, Էրիկ Տեն Հագի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Նշենք, որ «Յունայթեդը» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց արդեն 9-րդ անընդմեջ հաղթանակը։
«Քաղաքաբնակները», 39 միավորով, 2-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մարկուս-Ռեշֆորդ, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ