Դրամա Փարիզում. ՊՍԺ-ն 90+8-րդ րոպեին խուսափեց պարտությունից Նյուքասլի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Նյուքասլը» Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն, միևնույն է, Լուիս Էնրիկեի սաները չկարողացան կոտրել «կաչաղակների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Դեռ ավելին` «Պարի Սեն-Ժերմենը» քիչ էր մնում պարտվեր և միայն 90+8-րդ րոպեին Կիլիան Մբապեի իրացրած դիպուկ 11-մետրանոցի շնորհիվ մեկ միավոր փրկեց։
Էդի Հաուի թիմից էլ 25-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Իսակը։
F խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Միլան» 1:3 «Բորուսիա Դորտմունդ»
Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Բորուսիա Դորտմունդ» – 10 միավոր
- «ՊՍԺ» – 7
- «Նյուքասլ» – 5
- «Միլան» – 5
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, Էդի Հաու, Լուիս Էնրիկե, Կիլիան-Մբապե, Նյուքասլ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ