Դրամա Փարիզում. ՊՍԺ-ն 90+6-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Ռեյմսի դեմ խաղում🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 20-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Ռեյմսի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո փարիզյան ակումբը 51-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը. աչքի ընկավ Նեյմարը։
Այդուհանդերձ, 59-րդ րոպեին Քրստոֆ Գալտյեի թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Մարկո Վերատին։
Հյուրերը, ստանալով քանակական առավելություն, անմիջապես տիրեցին նախաձեռնությանը, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում խփել պատասխան գոլը։
Երբ թվում էր, «Պարի Սեն-Ժերմենը» ծանր պայքարում հաղթանակ կտոնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Վիլիամ Սթիլի սաները, ովքեր 90+6-րդ Ֆոլարին Բալոգանի ջանքերով ոչ-ոքի կորզեցին։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո ՊՍԺ-ն վսստակեց 48 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Ռեյմսը», 26 միավորով, 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Մարկո Վերատի, Նեյմար, ՊՍԺ, Ռեյմս, Վիլիամ Սթիլ, Քրիստոֆ Գալտյե, Ֆոլարին Բալոգան