Դրամա Փարիզում. Լիոնը հյուրընկալվելիս հաղթեց ՊՍԺ-ին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, որտեղ «Լիոնը» հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն ամցավ անչափ լարված և համառ պայքարում անցավ, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1:0 հաշվով։
Լորան Բլանի թիմին հաղթանակ պարգևեց 56-րդ րոպեին Բրեդլի Բարկոլիայի խփած միակ գոլը։
Նշենք, որ 39-րդ րոպեին «Լիոնի» ֆուտբոլիստները 0:0 հաշվի ժամանակ վրիպեցին 11-մետրանոցից. Ալեքսանդր Լակազետի հրավածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Այսպիսով, «Լիոնը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
«Պարսի Սեն-Ժերմենը», 66 միավորով, շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Լակազետ, Բրեդլի Բարկոլիա, Լիգա-1, Լիոն, ՊՍԺ