Դրամա Սևիլիայում. Բարսան 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բետիսի դեմ խաղում 🎥
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։
«Բլաուգրանայի» համար հանդիպումը բավական լավ ընթացք էր ստացել, և Խավիի թիմը Ֆերրան Տորեսի դուբլի շնորհիվ 48-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, տանտերերն իրենց մեջ ուժ գտան և շատ արագ ոչ միայն կրճատեցին, այլև հավասարեցրին հաշիվը։
Մանուել Պելեգրինիի թիմից 56-րդ և 59-րդ րոպեներին աչքի ընկավ Իսկով` նույնպես դառնալով դուբլի հեղինակ։
Բաց թողած երկու գոլերից հետո կատալոնական ակումբը ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ, ինչից փորձում էր օգտվել «Բետիսը», սակայն տևական ժամանակ դարպասի նոր գրավումներ չէին արձանագրվում։
Այդուհանդերձ, «Բարսելոնան» խաղավերջում կրկին մեծացրեց ճնշումն ու 90-րդ րոպեին կրկին առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը։
90+2-րդ րոպեին «բլաուգրանան» նետվեց կտրուկ հակագրոհի, որը եզրափակեց Ֆերրան Տորեսը, ով իր անվան դիմաց գրանցեց արդեն հեթ-տրիկ` դնելով հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Բարսելոնան» 4:2 հաշվով թրիլլերային հաղթանակ կորզեց, ինչից հետո վաստակեց 44 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
«Բետիսը», 31 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Ժոաո Ֆելիշ, Ժոաու-Ֆելիքս, Իսկո, Լա-լիգա, Խավի, Մանուել Պելեգրինի, Ֆերրան Տոռես