Դրամա Սիեթլում. «Ինտերը» 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց «Ուրավայից» 🎥
Աշխարհի ակումբային առաջնության E խմբի երկրորդ տուրում «Ինտերը» Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» ստադիոնում մրցեց «Ուրավայի» դեմ։
Հանդիպումը միլանյան գրանդի համար բարդ ընթացք ստացավ, քանի որ արդեն 11-րդ րոպեին ճապոնական ակումբը Ռեմա Վատանաբեի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։
Հանդիպման մնացած ժամանակահատավածում «ներաձուրին» տարածքային հստակայական առավելություն ուներ ու գնդակին տիրում էր ժամանակի 82 տոկոսը, սակայն իրական գոլային պահեր չկային։
Միայն 78-րդ րոպեին կատարած առաջին դիպուկ հարվածով Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը. շրջադարձ հարվածով աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը։
Երբ թվում էր, թե իտալական ակումբը նույն հաշվով երկրորդ անընդմեջ ոչ-ոքին կգրանցի, Վալենտին Կարբոնին 90+2-րդ րոպեին դրամատին հաղթանակ պարգևեց «Ինտերին»` 2:1։
«Ինտերի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը։
«Ինտերը» չորս միավորով գլխավորեց E խումբը, «Ուրավան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց է և վերջինն է` չորրորդը։
Երկրորդ տուրում այս խմբում ևս մեկ հանդիպում կկայանա.
«Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա) – «Մոնտերեյ» (Մեքսիկա)` 22.06, 5:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
O pormenor de Lautaro 🚲
— DAZN Portugal (@DAZNPortugal) June 21, 2025
🌎 @FIFACWC | @Inter 1 x 1 @REDSOFFICIAL
@FIFACWC | 14 Junho – 13 Julho | Vê todos os jogos grátis em https://t.co/fpfuiyzIoG | #FIFACWC #TakeItToTheWorld
📲 Todos os jogos em direto e exclusivo na app DAZN. pic.twitter.com/Dk6nfYSKjs
# Աշխարհի ակումբային առաջնություն, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Ուրավա, Ռեմա Վատանաբե, Վալենտին Կարբոնի, Քրիստիան ԿիվուCarboni faz a reviravolta já nos descontos e elimina os Red Diamonds😎
— DAZN Portugal (@DAZNPortugal) June 21, 2025
🌎 @FIFACWC | @Inter 2 x 1 @REDSOFFICIAL
@FIFACWC | 14 Junho – 13 Julho | Vê todos os jogos grátis em https://t.co/fpfuiyzIoG
📲 Todos os jogos em direto e exclusivo na app DAZN. pic.twitter.com/2bcL1Cr2hM