Դրամա «Սան Սիրոյում». Միլանը հաղթեց Ինտերին 🎥

Դրամա «Սան Սիրոյում». Միլանը հաղթեց Ինտերին 🎥

23/09/2024 - 00:50

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում կայացավ միլանյան հերթական դերբին. «Միլանը» մրցեց «Ինտերի» դեմ։

Դիտարժան ու համառ պայքարում անցած խաղում «ռոսոներիները» 89-րդ րոպեին 2:1 հաշվով հաղթանակ կորզեցին։

Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Քրիստիան Պուլիշիչն ու Մատեո Գաբիան, «Ինտերից» աչքի ընկավ Ֆեդերիկո Դիմարկոն։

«Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը և փոխարինվեց 63-րդ րոպեին։

«Միլանը» միավորների քանակը հասցրեց 8-ի և բարձրացավ 7-րդ տեղ։ «Ինտերը» նույնպես ունի 8 միավոր և 6-րդն է լրացուցիչ ցուցանիշներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023