Դրամա «Սան Սիրոյում». «Ինտերը» 90+3-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց «Միլանից» 🎥

Դրամա «Սան Սիրոյում». «Ինտերը» 90+3-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց «Միլանից» 🎥

02/02/2025 - 23:06

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Միլանը» տնային խաղում մրցեց «Ինտերի» դեմ։

Համառ պայքարում գրանցվեց ոչ-ոքի` 1:1։

«Ռոսոներիներից» 45-րդ րոպեին հաշիվը բացեց Տիջանի Ռեյդներսը, իսկ «ներաձուրիները» պարտությունից խուսափեցին միայն 90+3-րդ րոպեին. հերոսացավ Ստեֆան Դե Վրեյը։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 76-րդ րոպեին։

«Ինտերը» 51 միավորով երկրորդ տեղում է, «Միլանը» 35 միավորով 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023