Դրամա Ռոտերդամում. Իսպանիան 90+3-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Նիդերլանդներից 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի հավաքականը Ռոտերդամում հյուրընկալվելիս մրցեց Նիդերլանդների թիմի դեմ։
Համառ ու լարված պայքարում կողմերն արդյունավետ ոչ-ոքի գրանցեցին` 2:2։
Հաշիվը 9-րդ րոպեին բացեց «ֆուրիո ռոխայի» վինգեր Նիկո Վիլիամսը, որին «նարնջագույնները» պատասխանեցին Կոդի Գակպոյի ու Տիջանի Ռեյնդերսի դիպուկ հարվածներով։
Տանտերերը 82-րդ րոպեին Յորել Հաթոյի կարմիր քարտից հետո մնացին 10 ֆուտբոլիստներով։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը, ստանալով քանակական առավելություն, 90+3-րդ րոպեին Միկել Մերինոյօ ջանքերով ոչ-ոքի կորզեց։
Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Վալենսիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից