Դրամա Լոնդոնում. Չելսին 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լեսթերի դեմ խաղում

Դրամա Լոնդոնում. Չելսին 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լեսթերի դեմ խաղում

17/03/2024 - 21:10

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։

Գոլառատ պայքարում «ազնվականները» հաղթեցին 4:2 հաշվով։

Մինչև հանդիպման 90+2-րդ րոպեն հաշիվը 2:2 էր, սակայն Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հաղթանակ կորզեց։

Լոնդոնյան ակումբի գոլերը խփեցին Մարկ Կուկուրելիան, Քոուլ Պալմերը, Կարնի Չուկվուեմեկան ու Նոնի Մադուեկեն։

«Լեսթերի» կազմի  էլ աչքի ընկավ  Ստեֆի Մավիդիդին, իսկ Աքսել Դիսասին  գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023