Դրամա Լոնդոնում. Լիվերպուլը հերթական տպավորիչ comeback-ն արեց` հաղթելով Քրիսթալ Փելասին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնի «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո «արծիվները» երկրորդ խաղակեսի մեկնարկում բավական արագ բացեցին հաշիվը. 57-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Ժան-Ֆիլիպ Մատետան։
Այդուհանդերձ, 75-րդ րոպեին Ռոյ Հոջսոնի թիմի համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, քանի որ Ջորդան Այուն հեռացվեց դաշտից` ստանալով երկրորդ դեղին քարտը։
Ստանալով քանակական առավելություն` մերսիսայդյան ակումբն անմիջապես հավասարեցրեց հաշիվը. 76-րդ րոպեին աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։
Յուրգեն Կլոպի թիմը խփած գոլից հետո մեծացրեց ճնշումն ու 90+1-րդ րոպեին նաև հաղթանակ կորզեց. հերոսացավ Հարվի Էլիոթը` հեռահար հիասքանչ հարվածով գրավելով Ռեմի Մեթյուսի պաշտպանած դարպասը։
Այսպիսով, «Լիվերպուլը» 2:1 հաշվով բարդ հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 37 միավոր` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
«Քրիսթալը», 16 միավորով, 14-րդն է
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ժան-Ֆիլիպ Մատետա, Լիվերպուլ, Հարվի Էլիոթ, Մոհամեդ Սալահ, Յուրգեն-Կլոպ, Ռոյ Հոջսոն, Քրիսթալ Փելես