Դրամա Լիվերպուլում. «Ման. Յունայթեդը» հերոսացավ` ոչ-ոքի կորզելով «Էվերթոնից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում հյուրընկալվելիս մրցեց «Էվերթոնի» դեմ։
«Էվերթոնը» շատ վստահ անցկացրեց առաջին խաղակեսը և նախքան ընդմիջում Բետուի ու Աբդուլայե Դուկուրեի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։
Դևիդ Մոյեսի գլխավորած թիմը մինչև 72-րդ րոպեն ամբողջությամբ վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն «կարմիր սատանաները» դարպասին կատարած առաջին դիպուկ հարվածով կրճատեցին հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Բրունու Ֆերնանդեշը։
80-րդ րոպեին էլ Մանուել Ուգարտեն «Յունայթեդի» երկրորդ դիպում հարվածը նույնպես վերածեց գոլի ու լուսատախտակին վառեց 2:2 հաշիվը։
Հյուրերը խփած երկրորդ պատասխան գոլից հետո շարունակում էր ճնշում գործադրել Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն «իրիսները» կարողաղան դիմանալ։
Այսպիսով, դրամատիկ պայքարում անցած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ «Էվերթոնը» 31 միավորով բարձրացավ 12-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» 30 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից