Դրամա Լիսաբոնում. Հունգարիան 90+1-ին ոչ-ոքի կորզեց Պորտուգալիայից 🎥
Դրամա Լիսաբոնում. Հունգարիան 90+1-ին ոչ-ոքի կորզեց Պորտուգալիայից 🎥
15/10/2025 - 09:37

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ խաղում Պորտուգալիայի ու Հունգարիայի հավաքականները գոլառատ ոչ-ոքի (2:2) են գրանցել։

Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում կայացած խաղում հաշիվը 8-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Աթիլա Սալայը։

Նախքան ընդմիջում պորտուգալացիները թիմի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ գրանցել` առաջ մղելով Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմին։

40-ամյա հարձակվողը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 948-ի։

«Սելեսաոն» երկար ժամանակ պահում էր առավելությունը և թվում էր, թե հաղթանակ կտանի, սակայն 90+1-ին Հունգարիայի ավագ, «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայնը խփեց պատասխան գոլը` դնելով հանդիպման վերջակետը։

F խմբի մյուս խաղում գրանցվել է հետևյալ հաշիվը.

Իռլանդիա – Հայաստան` 1:0

Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ հետևյալ տեսքն ունի.

  1. Պորտուգալիա – 10 միավոր
  2. Հունգարիա – 5
  3. Իռլանդիա – 4
  4. Հայաստան – 3

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025