Դրամա «Էնֆիլդում»! ՊՍԺ-ն 11-մետրանոցներով հաղթեց «Լիվերպուլին» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլն» ու ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ դիմամայության առաջին խաղում «Լիվերպուլը» Փարիզում հաղթել էր 1:0 հաշվով։
Դիմակայության պատասխան խաղում էլ 1:0 հաշվով հաղթեց «Պարի Սեն-Ժերմենը». 12-րդ րոպեին աչքի ընկավ Ուսման Դեմբելեն։
Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, սակայն կողմերին վիճակված չէր հաղթանակ կորզել։
Ակումբները հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Փարիզյան ակումբը հաղթեց 4:1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնառուման երկու սեյվ արեց և հետ մղեց մրցակցի հարձակվող Դարվին Նունյեսի ու կիսապաշտպան Կյորտիս Ջոնսի հարվածները։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը մրցաշարի հաջորդ փուլում կմրցի «Ասթոն Վիլա» – «Բրյուգե» զույգի հաղթողի դեմ։ Այդ դիմակայության առաջին խաղում «Վիլան» հաղթել է 3:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից