Դրամա «Էթիհադում». «Ման. Սիթին» 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց «Ասթոն Վիլայից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցել է «Ասթոն Վիլայի» դեմ։
«Քաղաքաբնակները» կարողացել են 90+4-րդ րոպեին 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզել։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից 7-րդ րոպեին հաշիվը բացել է Բեռնարդու Սիլվան, սակայն 18-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդն աչքի է ընկել 11-մետրանոցից ու լուսատախտակին վառել 1:1 հաշիվը։
Հանդիպման վերջնամասում «Սիթին» մեծացրել է ճնշումն ու Մատեուշ Նունյեշի շնորհիվ խփել հաղթական գոլը։
Այսպիսով, մանկունյական գրանդը հավաքած միավորների քանակը հասցրել է 61-ի ու բարձրացել երրորդ տեղ, «Վիլան» 57 միավորով մնաց 7-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից