Դրամա Երևանում. Հայաստանը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լատվիայի դեմ խաղում 🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։
Ծանր ընթացք ստացած խաղում մեր ընտրանին առավելության հասավ 2:1 հաշվով։
Ալեքսանդր Պետրակովի թիմի կազմից 35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Նաիր Տիկնիզյանը, սակայն 67-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ռոբերտ Սավալնիեկսը խփեց պատասխան գնդակը։
Թվում էր` Հայաստանի հավաքականը ձեռքից բաց կթողնի հաղթանակը, սակայն 90+1-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանն ու հաղթանակ պարգևեց մեր ընտրանուն։
Այս հանդիպումից հետո D խմբից հետո ունի հետևյալ տեսքը.
- Թուրքիա – 6 միավոր
- Հայաստան – 6 միավոր
- Ուելս – 4 միավոր
- Խորվաթիա – 4 միավոր
- Լատվիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Հայաստան - Լատվիա, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Տիգրան-Բարսեղյան